Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

18 տարօրինակ փաստ հղիության մասին. 1in.am

18 տարօրինակ փաստ հղիության մասին. 1in.am

Ցանկացած մայր կարող է ասել, որ հրաշք ծննդին նախորդում են 9 դժվարին ամիսներ՝ սկսած առավոտյան սրտխառնոցից մինչև ծննդյան ցավեր։ Հարկ է լինում շատ բանի դիմանալ աշխարհին նոր կյանք պարգևելու համար։

 

  • Մեր ժամանակներում կանայք 3 անգամ ավելի են ծննդաբերում կեսարյան հատման օգնությամբ, քան 10 տարի առաջ։

  • Հղիության երկրորդ շաբաթում էմբրիոններն օրական մոտավորապես մեկ լիտր մեզ են արտադրում, իսկ հետո խմում են այդ հեղուկը։

  • Հղիության ընթացքում արգանդը ձգվում է՝ դեղձի չափից հասնելով մինչև միջին չափի ձմերուկի։ Դա մոտավորապես 500 անգամ ավելի է նրա սովորական չափից։

  • Հղիության ավարտին մոտ կնոջ ընկերքն օրական արտադրում է այնքան էսթրոգեն, որքան արտադրում է ոչ հղի կնոջ օրգանիզմը 3 տարվա ընթացքում։

  • Հղիի օրգանիզմում հեղուկի ավելցուկի հետևանքով նրա ոտքի չափը կարող է մեծանալ ընդհուպ մինչև մեկ համարով։

  • Հղիությունն անպայման չէ, որ 9 ամիս տևի։ Հնարավոր է հղի լինել մի ամբողջ տարի։ Այս պահի դրությամբ գրանցվել է ամենաերկար հղիությունը՝ 375 օր։

  • Բազմապտուղ հղիության շանսերը մեծանում են՝ կախված մոր քաշից (ավելորդ քաշի դեպքում) կամ հասակից։

  • Հղի կնոջ հոտառությունն իսկապես սրվում է։ Դա ծառայում է պաշտպանիչ մեխանիզմ երեխայի համար վնասակար սննդամթերք օգտագործելուց։

  • 90% դեպքում հղիության ժամանակ կնոջ մաշկի երանգը փոխվում է։

  • Երեխայի մատիկների վրայի գծերը ձևավորվում են հղիության առաջին 3 ամսվա ընթացքում։

  • Վերջին ժամանակներս նորածինների քաշն ավելանում է։ Օրինակ՝ վերջերս մի կին ծննդաբերել է 6.8 կգ կշիռ ունեցող մանկիկ։

  • Հղիության ժամանակ բարձրանում է արյան ճնշումը, այդ պատճառով կարող է արյունահոսություն առաջանալ քթից, կամ արյունահոսեն լնդերը։

  • Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքրիկները զգում են մոր կերած ուտելիքի համը։

  • Վերջին 2 տասնամյակում Ամերիկայում ավելի շատ տղա է ծնվել, քան` աղջիկ, չնայած կանայք ամբողջ բնակչության շրջանում գերակշռում են։

  • Ծննդաբերության խթանման գիտականորեն ապացուցված մեթոդ է «կոմֆորտի տեխնիկան», որը ենթադրում է պտուկների ստիմուլյացիա։

  • Խոսակցություններն այն մասին, թե հղիության ընթացքում հաճախ այրոց ունեցած կանայք ծննդաբերում են արդեն ձևավորված մազածածկույթով մանուկների, ճիշտ է։

  • Նորածինները լաց են լինում արդեն մոր արգանդում, եւ ոչ բոլորովին այն պատճառով, որ հուզված են, այլ պարզապես պատրաստվում են լույս աշխարհ գալուն։

  • Հղի կանանց և երիտասարդ մայրերի մոտ կարող է կաթ առաջանալ, եթե նրանք երեխայի լաց լսեն, եթե անգամ նա իրենց փոքրիկը չէ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ivona.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ